Նոր Զելանդիայի խորհրդարանը հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը դիմել է երկրի խորհրդարանին՝ ճանաչելու 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Գարետ Հյուգսը:

«Մենք պատրաստվում ենք հարցը մտցնել խորհրդարանի օրակարգ և խնդրում ենք բոլոր պատգամավորներին միանալ մեզ: Հայերի հետ կատարվածը վերաբերում է ամբողջ մարդկությանը»,- մեջբերելով պատգամավորի խոսքերը՝ հայտնում է tvnz.co.nz նորզելանդական կայք-էջը:

Գարետ Հյուգսը հայտարարել է նաև, որ Նոր Զելնադիան պետք է հետևի Գերմանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և այլ երկրների օրինակին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությկունը:

«Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է պատմությունը կրկնվում: Ցեղասպանությունը կարող է ևս մեկ անգամ տեղի ունենալ, եթե մենք չճանաչենք մեր անցյալը»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հուռի Ելդիզյանը:

նոր Զելնադիայի Հայ դատի հանձնախումը նախատեսում է նաև խորհրդարանում ցուցադրել «Կործանելու մտադրությունը»  («Intent to Destroy») վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությանը հրավիրված են նաև փորձագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Scroll Up