Հայաստանի զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 10%-ով

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 10.2 %-ով: Զբոսաշրջիկների թվի աճին նպաստող գլխավոր գործոնը վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ ուշադրության և հետաքրքրության ավելացումն է:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ: Այդ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 63590-ով կամ 10.2%-ով: Այդ ընթացքում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ, ինչը 40550-ով կամ 7.1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հարկ է նշել, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել 622 հազար 381 զբոսաշրջիկ, իսկ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել էր 24.2%-ով:

Scroll Up