Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումները Նյու Յորքում և Նյու Ջերսիում

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր հանդիպումները շարունակել է նաև Նյու Յորքում և Նյու Ջերսիում:

Նախարարը Նյու Յորքում հանդիպել է  հայկական բանակին մեծ աջակցություն ցուցաբերող «Հայ վիրավոր հերոսների հիմնադրամ»-ի  ներկայացուցիչների հետ, ապա այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն:

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական Արք. Չոլոյանի և հոգևոր դասի հետ:

Նախարարը հանդիպել է նաև  ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:

Հանդիպումները շարունակվել են «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի և «Թավիդյան» կրթական հիմնադրամի նախագահ Ասո Դավիդյանի հետ:

Նյու Ջերսիում՝ Թեքեյան մշակութային կենտրոնում, նախարարը  հանդիպել է  հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ:

Հանդիպում է եղել նաև Ռամկավար ազատական կուսակցության նախագահ Նորայր Մգրդչյանի, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց դաշնակցության ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Scroll Up