Նոր Զելանդիայում իր աշխատանքներն է սկսել Հայ դատի հանձնախումբը

Հայ դատի կենտրոնական խորհրդի հաղորդմամբ, Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: Վերջինիս նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը:

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարն է լինելու Հուռի Ելդիզյանը: «Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև ավելի սերտ  մշակութային և առևտրային կապերի հաստատումը, Նոր Զելանդիայում հայկական համայնքի շահերի պաշտպանությունը, Նոր Զելանդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչմանը հասնելը»,- ասել է Ելդիզյանը:

Scroll Up