Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կկազմակերպվի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում սեպտեմբերի 22-ին տեղի կունենա 4-17-րդ դարերի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես:

Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի հայկական թանգարանի մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն նաև Ամերիկայի հայկական թանգարանի հավաքածուի ձեռագրերը: Ձեռագրերից մեկը 18-րդ դարի է, որն ստեղծվել է  Կոստանդնուպոլսում:
Scroll Up