Ախալքալաքցիների 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ։ Նախաձեռնողները մոսկվաբնակ Ա Քոչոյանը և Գ․ Կուրղինյանն են, իրենց համագյուղացիների հետ միասին։ Ինչպես նշում է Արմեն Կուրգինյանը բիբլիական Արարատ լեռը բարձրանալը բուռնաշեթցիների կողմից կազմակերպված ուխտ է:

«Անցյալ տարի շուրջ 40 բուռնաշեթցիներով գնացինք մեր պապական Էրզրումի Օրթվիզ (ներկայումս Ուզունյայլա): Վերադարձին որոշեցինք, որ Վանը, Մուշը, Ղարսը, Անին տեսնելուց հետո Արարատը պիտի նվաճվի: Եվ այսպես, այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում շուրջպար բռնելուց հետո տրվեց ուխտի սկիզբը»,-akhaltskha.net-ի փոխանցմամբ, ասում է Արմեն Կուրգինյանը:

Այս պահի դրությամբ 16 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է 2941 մետր բարձրության վրա։

Scroll Up