Հայտնի է Նիկոլ Փաշինյանի տանը հյուրընկալվող «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակցի անունը

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Օգոստոսի 1-ին, Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրեց վիրահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանի անունը:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշեց Շուշան Փաշինյանը:

 

 

Scroll Up