Ավստրալահայերը ցանկություն են հայտնել թաղամաս կառուցել Արցախի Քարվաճառ քաղաքում

Ավստրալիայի մեր հայրենակիցները ցանկություն են հայտնել հիսուն բնակելի տներով թաղամաս կառուցել Քարվաճառ քաղաքում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
«Սակայն այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում, քանի որ մեր կողմից բնակելի տների կառուցման նախապատվությունը տրվում է ոչ թե միայն Քարվաճառ քաղաքում, այլև ողջ Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում»,- նշել է Կ. Շահրամանյանը:
Նախարարը նման մոտեցումը պայմանավորում է Շահումյանի շրջանի մի շարք  համայնքների դպրոցներում անհրաժեշտ մասնագետների պակասով, քանի որ դա էլ իր հերթին կապված է նշված համայնքներումբնակարանային պայմանների բացակայությամբ: «Ցանկալի է, որ բնակելի տները կառուցվեն շրջանի տարբեր համայնքներում, որոնք օգտագործման իրավունքով կտրամադրվեն այդ համայնքներումդասավանդելու եկած մասնագետներին, որպես պետական սեփականություն»,- պարզաբանել  է նախարարը:
Կ. Շահրամանյանը ընդգծել է, որ Շահումյանի շրջանի դպրոցներում դասավանդելու համար մասնագետներին բնակարանային պայմաններով ապահովելը կխթանի մեծ թվով մասնագետների ներգրավմանը և շրջանում կրթական կյանքի աշխուժացմանը:
Scroll Up