Գյումրիում տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվի 60 նոր աշխատատեղ 

Գործադիրի որոշմամբ  ներդրումային ծրագրի շրջանակում Գյումրիում գործող «Լենտեքս» ՍՊԸ-ն  կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է կատարել 1.98 մլրդ դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով: «Լենտեքս»-ը կարտադրի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։ Արդյունքում՝ կստեղծվի 60 նոր աշխատատեղ` 80 հազար դրամ միջին աշխատավարձով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ներկա դրությամբ ընկերությունում աշխատում է 396 մարդ:

Ըստ նախարարի, «Լենտեքս»-ն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ունեցել է 960 մլն դրամի արտադրանք, որից արտահանումը կազմել է 50 տոկոս:

Scroll Up