Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հետ

Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակում հուլիսի 26-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայյրապետյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրում բնակվող կիպրացիների հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը, Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամը:

Կիպրոսի նախագահն անդրադարձել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան և Կիպրոս-Հունաստան-Եգիպտոս եռակողմ ձևաչափերի զարգացման կարևորությանը:

Հանդիպմանը նշվել է, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս նոր քառակողմ հանդիպումն էլ ավելի կնպաստի բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Scroll Up