Ռոբերտը Աստրախանից վերադարձել է հայրենիք՝ բանակում ծառայելու

Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արեվմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ: Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։

«Սաշա Բալոյանը Աշոցքից է, նա կապավոր է։ Համընկնումը շատ պատահական է։ Սաշան նույնիսկ չէր էլ ճանաչում ինձ։ Սոլկարյան Ռոբերտը, ով վերջին նկարում է, Աստրախանից է վերադարձել հայրենիք՝ բանակում ծառայելու»-, իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Scroll Up