«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և Սփյուռքի նախարարության միջև ստորագրվեց հուշագիր

Սփյուռքի նախարարությունում հուլիսի 23-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և Սփյուռքի նախարարության միջև ստորագրվեց հուշագիր:

Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը Հայաստանի և Սփյուռքի միջև կրթական ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ, կազմակերպել և իրականացնել միջոցառումներ, որոնք կնպաստեն Սփյուռքի ներուժի արդյունավետ ընդգրկմանը ՀՀ տարբեր կրթական ծրագրերի համատեղ իրականացման աշխատանքներում:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և նշեց. «Իսկապես մեծ հաճույքով ենք ձեզ հետ աշխատում, հուսով եմ՝ սա կդառնա լավ նախադեպ նաև ապագայում  իրականացվելիք ծրագրերի շուրջ նորից միասին աշխատելու համար»:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը նշեց, որ իրենք էլ են ուրախ այս համագործակցության առթիվ ու պատրաստ են միանգամից գործի անցնել:

Հիշեցնենք, որ հիմնադրամը մշակել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի կրթական մասը:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 10-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը:

Scroll Up