Դեսպան Սադոյանը պարգևատրեց «Էտալոն» ազգային ինտելեկտուալ մրցույթի մրցանակակիր Միլենա Ադամյանին

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց «Էտալոն» ազգային ինտելեկտուալ մրցույթի շրջանակներում երկրորդ տեղ զբաղեցրած, Մառնեուլիի շրջանի Շահումյանի թիվ 1 հանրային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Ադամյանին և դպրոցի տնօրեն Արտուշ Ուրումյանին։

Դեսպան Սադոյանը, շնորհավորելով կարևոր հաղթանակի առթիվ, նշեց, որ կրկնակի հպարտություն է ապրում, երբ հայ աշակերտը վրացերեն լեզվով անցկացվող մրցույթում հանրապետությունում զբաղեցնում է երկրորդ պատվավոր տեղը և այդ կերպ օրինակ ծառայում նաև մեր այլ հայրենակիցների համար։

Ռուբեն Սադոյանը նաև նշեց, որ հետևողական պետք է լինել, որպեսզի Միլենայի մոտ առկա տաղանդն ավելի զարգանա։

Դեսպանը Միլենա Ադամյանին կարևոր նվաճման առթիվ պարգևատրեց «Amazon Kindle» էլեկտրոնային ընթերցիչով։

Նշենք նաև, որ Միլենա Ադամյանն առաջին տեղից ետ էր մնացել միայն մեկ միավորով։

Scroll Up