Քուվեյթի հեղինակավոր «Kuwait Times» պարբերականն անդրադարձել է հայկական խոհանոցին

Քուվեյթի հեղինակավոր «Kuwait Times» անգլիալեզու պարբերականը «Հինավուրց հայկական խոհանոցը» (Ancient Amenian Cuisine) խորագրով հոդվածում անդրադարձել է հայկական խոհանոցին։

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի կինը՝ Լիլիթ Գալստյանը, պարբերականի հետ զրույցում ներկայացրել է Հայկական տոլմայի (ամառային ու թփով) և Գաթայի բաղադրատոմսերը, ինչպես նաև անդրադարձել հայկական ավանդական խոհանոցի հազարամյա պատմությանը, շեշտելով, որ Հայկական լավաշը ներառված է UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Scroll Up