Լոսանջելեսաբնակ Հարութ Յաղսըզյանը ՀՑԹԻ-ին է նվիրել Այնթապի հերոսամարտի բացառիկ վավերագրեր ու լուսանկարներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հավաքածուն համալրվեց շուրջ քսան հազվագյուտ փաստաթղթերով և ավելի քան 130 բացառիկ բնօրինակ լուսանկարներով, որոնք առնչվում են 1920 թ. Այնթապի հայության հերոսական դիմադրությանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, լուսանկարները ներկայացնում են ինքնապաշտպանական մարտերի դրվագներ, պաշտպանական ամրությունների կառուցման տեսարաններ, ինչպես նաև հերոսամարտի մասնակիցներին:

Այս բացառիկ նվիրատվությունը կատարել է լոսանջելեսաբնակ մեր հայրենակից Հարութ Յաղսըզյանը:

Scroll Up