Կկայանա Ստամբուլի «Մարալ» երգի-պարի անսամբլի համերգը

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Ստամբուլի Եսայան սանուց միության 70-ամյակի շրջանակներում հունիսի 15-ին, ժամը՝ 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Մարալ» երգի-պարի անսամբլի (գեղարվեստական ղեկավարներ՝ Կարպիս և Իրիս Չափքաններ, պարուսույցներ՝ Կարպիս Չափքան և Սարեմ Գ. Շեշեթյան, նվագախմբի ղեկավար՝ Հայկ Գրիգորյան) «Նրանց երգերը պար էին, պարերը՝ երգ» խորագրով բացառիկ համերգը:

Scroll Up