Ամերիկաբնակ բարերարի տրամադրած գումարով Արցախի Գետավան գյուղում կառուցվելու է դպրոց, հիվանդանոց և մանկապարտեզ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ և ամերիկաբնակ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի նվիրաբերած գումարով Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում կկառուցվի հիվանդանոց, դպրոց և մանկապարտեզ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

«Անդրանիկ Բաղդասարյանը մոտ մեկ ամիս առաջ Արցախ այցելության ընթացքում 1 մլն դոլար նվիրաբերելու խոստում է տվել: Սակայն այդ գումարը ինչի վրա ծախսելու նախընտրությունը նա թողել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին»,-ասաց Վարդանյանը:

Հիմնադրամը և Արցախի նախագահը որոշել են այդ գումարով Գետավան գյուղում կառուցել դպրոց, հիվանդանոց և մանկապարտեզ

Անդրանիկ Բաղդասարյանը 3 տարի առաջ ևս 5 մլն դոլար էր նվիրաբերել: Այդ գումարն ուղղվել է Թալիշն ամբողջությամբ վերակառուցելու գործին՝ «Թալիշի վերածնունդ» նախագծի իրականացմանը:

Վարդանյանը հույս հայտնեց, որ նվիրատվությունները կավելանան:

Scroll Up