Հայկական նոր կազմակերպություն ՌԴ Անդրբայկալյան երկրամասում

ՌԴ Անդրբայկալյան երկրամասում հայկական համայնքի ակտիվիստները ստեղծել են ազգային-մշակութային միացյալ նոր կազմակերպություն, որը փոխարինելու է նախկինում գործող Անդրբայկալի հայերի միությանը և Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կազմակերպությանը:

«Վերջապես Անդրբայկալում ստեղծվելու է հայկական միացյալ կազմակերպություն, որի շնորհիվ վերջ կդրվի մասնատվածությանը: Ծրագրում են իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու այն ամենին, ինչը կապված է հայկականության հետ: Մենք շեշտը դնելու ենք լեզվի և ավանդույթների վրա, որոնք միտված են հայկական ինքնության պահպանմանը »,- «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Rusarminfo-ին նշում է, որ կազմակերպության ներկայացուցիչ Հերմինե Հարությունյանի խոսքերն է մեջբերում Чита.ру կայք-էջը:

Հարությունյանը նշել է, որ մոտ ապագայում կազմակերպության մասնաճյուղեր կբացվեն Անդրբայկալի Կրասնոկամենսկի, Ագինսկի և Խիլոկսկոմի շրջաններում, ինչը հնարավորություն կտա կազմակերպությանը երկրամասային կարգավիճակ ստանալ: Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարը կլինի տեղացի գործարար Հարություն Աթոյանը:

Scroll Up