Ուխտագնացություն դեպի Երուսաղեմի Հայոց ցեղասպանությանը նվիրված պուրակ

Հունիսի 2-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը և սաղիմահայությունը ուխտագնացություն կազմակերպեցին «Հայկական պարոն տեր կալվածք»-ում 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հիմնադրված «Հիշատակի պուրակ»:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունից, պուրակում տեղադրված խաչքարի առջև նախ կատարվեց հոգեհանգստյան կարգ Սուրբ Աթոռի պատրիարքների, միաբանների ու եկեղեցական սպասավորների և բոլոր հայ ննջեցյալների համար, որի ավարտին ներկաներին օրվա պատգամը փոխանցեց հանդիսապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբեանը:

Ուխտագնացության ավարտին ներկաներին բաժանվեց մատաղ:
Հավելենք, որ այս ուխտագնացությունը երրորդն է «Հիշատակի պուրակ»-ի հիմնադրումից հետո, որը արդեն դարձել է ամենամյա: Այն արդեն հաստատվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից և գրանցվել Երուսաղեմի եկեղեցական օրացույցում:

Scroll Up