Նորա Արմանիի «SR Socially Relevant» փառատոնին ընդառաջ

2019թ.   մարտի 15-21-ին Նյու Յորքի  «Cinema Village» կինոթատրոնում կանցկացվի  «SR Socially Relevant»  փառատոնը: Իր գոյության հինգ տարիների ընթացքում  SRFF-ը ցուցադրել է 277 ֆիլմ 35 երկրից:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, SRFF-ը շահույթ չհետապնդող  կինոփառատոն է, որի նպատակն է օգնել այն կինոռեժիսորներին, ովքեր իրենց ֆիլմերում բարձրացնում են սոցիալական հարցերի իրազեկությունը: Փառատոնը մերժում է բռնության տարածումը, հետևաբար, ֆիլմերում բռնությունների պատկերային նկարագրությունը ևս մերժվում է  հանձնաժողովի կողմից:

SRFF-ն իր հինգամյակին ցուցադրել է  70 ֆիլմ, 35 երկրից՝ ներգաղթի, մարդկանց ապօրինի վաճառքի, կլիմայի փոփոխության, ծերացման, հոգեկան առողջության, հաշմանդամության, սոցիալական արդարության, անօթևանության, կանանց իրավունքների մասին:

SRFF 2019-ը խոստանում է ունենալ ֆիլմերի և սեմինարների նույնքան հարուստ և հետաքրքիր ծրագիր:

Socially Relevant կինոփառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը հայազգի դերասանուհի, սոցիոլոգ Նորա Արմանին է:

Scroll Up