Ամերիկահայերը մշակել են կոշիկի միջատակեր՝ քաշին հետևելու համար

Ամերիկահայ մշակողները ստեղծել են աշխարհի առաջին ինովացիոն միջատակերը՝ ներկցված կշեռքով, որի օգնությամբ հնարավոր է հետևել քաշին։ Միջատակերը, որոնք ստացել են Embry Smart Insole անվանումը, կօգնեն զբաղված մարդկանց հետևել իրենց կազմվածքին ու չգիրանալ։

Սթարթափի համահիմնադիր, դիետոլոգ Լիանա Ավետիսյանի խոսքով՝ մարդկանց 70 տոկոսը դիետաներից հետո արագ վերականգնում է նախկին քաշը։ Իսկ այս նորույթը  կօգնի այդ և շատ այլ մարդկանց  պահպանել իրենց կազմվածքը։

Embry Smart Insole-ն իրենից ներկայացնում է կոշիկի բարակ միջատակ, որին միկրոկշեռք է ներկցված։ Այն շատ հարմար է ցանկացած կոշիկի մեջ դնելու համար։ Մի քանի օրում սարքը ադապտացվում է իր տիրոջը ու նրա կենսակերպին, որից հետո սկսում է խորհուրդներ տալ՝ սմարթֆոնի հավելվածի միջոցով։ Սարքը հաշվելու է, թե քանի քայլ է տերն անում օրվա ընթացքում, որքան է նստում, որքան մարզվում, ու ըստ ստացված տվյալների՝ խորհուրդներ է տալու այն մասին, թե ինչպես կարելի է փոխել կենսակերպը՝ քաշը նորմայի սահմաններում պահպանելու համար։

Սթարթափի համահիմնադիրներն են դարձել նաև դիզայներ-մշակողներ Նարե Գևորգյանն ու Սարգիս Կարապետյանը։ Embry նախատիպն արդեն պատրաստ է, ու շուտով ստեղծողները դրա համար պատենտ կստանան։

Սթարթափն արդեն ստացել է ֆինանսավորում՝ ԵՄ դրամաշնորհային ծրագրերով ու անցել է Սթարթափերի հայկական ակադեմիայի մրցույթի նախընտրական փուլը։ Ակնկալվում է, որ սթարթափը շուտով կտեղակայվի միջազգային քրաուդֆանդինգային հարթակում։

«Մենք հավատում ենք, որ այնպես, ինչպես յուրաքանչյուր սմարտֆոնի հիմա ներկցված  է տեսախցիկ, այդպես էլ յուրաքանչյուր կոշիկի մեջ շուտով ներկցված Embry կլինի»,- med.news.am-ի փոխանցմամբ, ասել է սթարթափի համահիմնադիր ու ղեկավար Սարգիս Կարապետյանը։

Scroll Up