Հայկական համայնքի ղեկավարը դարձել է Օդեսայի պատվավոր քաղաքացի

Ուկրաինայի Օդեսա քաղաքի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել հայկական համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանին շնորհել Օդեսայի պատվավոր քաղաքացու կոչում:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով RusArmInfo-ին, հայտնում է, որ հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Օլեգ Էտնարովիչը նշել է., որ Սամվել Տիգրանյանը և Լեոնիդ Կրյուչկովը (մյուս պարգևատրվածը) մեծ ներդրում են ունեցել բարեգործական և հովանավորչական գործում:

Սամվել Տիգրանյանը «Վեսելկա» ընկերության փոխնախագահն է և Օդեսայի հայկական համայնքի ղեկավարը: Պարգևատրման համար միջնորդել են Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմը, Ուկրաինայի հայերի միությունը, Օդեսայի հայկական համայնքը, Օդեսայի ազգային բժշկական համալսարանը:

Scroll Up