Տեղի կունենա Նյու Յորքի «Արենի» երգչախմբի տոնական համերգը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գործող «Արենի» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Արմինե Վարդանյանն է, հունիսի 17-ին Նյու Յորքի «Merkin»  համերգասրահում կազմակերպում է «Երևան, իմ տուն» խորագրով համերգ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100 ամյակին:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, միջոցառման ընթացքում Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայից ելույթներով հանդես կգան նաև Եղիշե Մանուչարյանը (տենոր), Նարինե Օջախյանը (սոպրանո), Իլյա Իշենկոն (դաշնակահար) և Սարգիս Ներսիսյանը (շեփոր):

Հավելենք, որ «Արենի» երգչախումբը կազմավորվել է 2013թ.՝ նյույորքաբնակ մի խումբ երաժշտասեր մարդկանց, Արմինե Վարդանյանի և նրա վաղամեռիկ ամուսնուս` Սամվել Ներսիսյանի նախաձեռնությամբ, ով արդեն ստեղծել և ղեկավարում էր «Հայեր» փողային նվագախումբը: Երգչախմբի ստեղծման նպատակն է՝ պահպանել և սերունդներին փոխանցել հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ նմուշները և այն ճանաչելի դարձնել օտարազգի ունկնդիրներին:

Scroll Up