Կարևորում եմ Լրագրողների համահայկական համաժողովների արդյունավետությունը. Սերգեյ Վարդանյան

«Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը, ով մասնակցում է Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին, «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց, որ ամսաթերթը հիմնականում հրապարակում է համշենահայերի և Համշեն հայաբնակ շրջանին առնչվող հոդվածներ, իսկ 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում է Հայրենիքում և Սփյուռքում։ «Մասնակցել եմ գրեթե բոլոր համաժողովներին, որոնք լրագրողներին հնարավորություն են տալիս ճանաչել միմյանց, փոխանակվել գիտելիքներով և փորձով։ Այս համաժողովները կարևոր դեր են խաղում նաև նորաբաց թերթերի ճանաչման գործում։ Ես կարևորում եմ դրանց արդյունավետությունը»,- ասաց Սերգեյ Վարդանյանը։

Զրուցակիցը նշեց նաև, որ հենց այս համաժողովների շրջանակներում մի քանի խմբագիրների հետ զրույցներ է ունեցել, որոնք հետաքրքրված են եղել Համշենով և համշենահայերով, որոնց Սերգեյ Վարդանյանը խոստացել է համապատասխան նյութեր տրամադրել։ «Համաժողովներում ամենակարևորը մարդկային գործոնն է»,- հավելեց նա։

Scroll Up