Ավարայրի ոգին՝ Սարդարապատի սերունդներում

Իսպանիայի հայ համայնքում շարունակվում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները։ «Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնության հերոսները կիրակնօրյա դպրոցի սաներն էին։ Նրանք կտավին են հանձնել Մայիսյան հաղթանակները խորհրդանշող հայաշունչ պատկերները, որոնք ընդգրկվել են «Իմ Հայաստան» նկարչական մրցույթի շրջանակներում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին համապասխանաբար Ռոման Խաչատրյանը (8 տարեկան), Մոնիկա Գրիգորյանը (12 տարեկան) և Հելենա Ղուկասյանը (12 տարեկան)։

Մրցանակների հանձնման արարողությանը հրավիրված էին սիրված դերասաններ Հայկ և Գոհար Սարգսյանները, ովքեր և հանձնեցին մրցանակներն ու նվերները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանները Միսլատայի մշակույթի կենտրոնում հանդես էին եկել «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից» ներկայացման առաջնախաղով, որը նույնպես նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Մայիսյան տոները Վալենսիայի հայ համայնքում կեզրափակվեն հաջորդ շաբաթ՝ հայկական դպրոցի ուսմասվար Սվետլանա Կարապետյանի հեղինակած «Հայրենիք» խորագիրը կրող միջոցառմամբ։

Scroll Up