Լրագրողների համահայկական համաժողովի արդյունավետություններից մեկը փորձի փոխանակումն է. Պայծիկ Արաբյան-Գալաջյան

Պայծիկ Արաբյան-Գալաջյանը, ով աշխատակցում է Բոստոնի՝ շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Պայքար» շաբաթաթերթին, կարևոր է համարում Լրագրողների համահայկական համաժողովների կազմակերպումը։ Վերջինս բաց չի թողել և ոչ մի համաժողով։ «Հայերն այսօր»-ի հետ խոսելով «Պայքար» շաբաթաթերթի գործունեությունից՝ նշեց, որ մեծ աշխատանք է տարվում հատկապես արևմտահայերենի պահպանման և գործածման համար։ Ազգային և հայրենասիրական հատուկ գծերն էլ համարվում են իրենց գործունեության գլխավոր բնորոշիչները։ «Այս ջերմությունն ու բարեկամությունն է, որ մնում է մեզ համաժողովներից հետո։ Արդյունավետ եմ համարում նաև փորձի փոխանակումը»,- ավելացրեց նա։

Պայծիկ Արաբյան-Գալաջյանը կարևորեց նաև ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի դերն ու կատարած մեծ աշխատանքը համաժողովների ստեղծման գործում։

Հավելենք, որ մայիսի 30-ին մեկնարկած Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հունիսի 1-ը:

Scroll Up