Հայաստանը զարկերակն է Սփյուռքի

Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրում և արարում է հայ ժողովրդի անքակտելի մասը։ Ակներև է՝ Սփյուռքում հայ մնալը և՛ դժվար է, և՛ պատվաբեր։ Եվ ահա հայ մնալուն, ազգայինը պահպանելուն, հայեցի մեծանալուն նպաստում են հայկական դպրոցները՝ իրենց միջոցառումներով և հետևողական աշխատանքներով։
«Պրիւքսէլի Պելճիգահայ դեմոկրատներու» միության հայկական դպրոցում հերթական միջոցառումն էր։ Այս անգամ այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։
Կա հայը, կա նաև Հայաստանի Հանրապետությունը, կա Հայաստանի Հանրապետությունը՝ կա հայը։ Հիմք ունենալով այս անվիճելի գաղափարախոսությունը՝ միջոցառումը երեխաների մեջ սերմանում է հայրենասիրության վեհ զգացումներ, սովորեցնում գնահատել և պահպանել ազգային սովորույթներն ու արժեքները։ Հայաստանը Սփյուռքի զարկերակն է, իսկ զարկերակի անխափան աշխատանքի համար Հայոց բանակի դերն ու արժեքը անվիճելի են։ Այսօր բանակ ասելով չենք հասկանում արյուն, զոհ, կռիվ։ Այսօր բանակ ասելով՝ հասկանում ենք ապահով կյանք, հպարտություն, ապահովվածություն։ Եվ այս ամենը՝ թեկուզ փոքր չափաբաժիններով, փորձում ենք ներարկել երեխաներին՝ տարբեր միջոցների օգնությամբ։
Այո՛, Հայաստանը և Հայկական բանակը մեզանից յուրաքանչյուրի ինքնության, արժանապատվության, պատվախնդրության երաշխիքներն են։
Հասմիկ Բաքմասյան
Scroll Up