Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը շարունակեց աշխատանքը

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը շարունակեց աշխատանքը 4 թեմատիկ նիստերով:

«Թավշյա հեղափոխության արձագանքները մամուլում» թեմատիկ նիստը վարեցին «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զավեն Թորիկյանը (ԱՄՆ) և «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ):

«Սա Հայաստանն է և վերջ»  թեմայով ելույթ ունեցավ Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը:

Քուվեյթից լրագրող, հրապարակախոս Կիրակոս Կույումջյանը «Խաղաղ յեղափոխութեան ծնունդ նոր Հայաստանը» ելույթում նշեց, որ Սփյուռքում ժողովուրդը անհամբեր հետևում է Հայաստանում կատարվող փոփոխություններին:

«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա) «Թավշյա հեղափոխության չեխական արձագանքները, որոշ հատվածներ էլ գերմանական մամուլից»թեմայով զեկուցում ներկայացրեց:

ՀԲԸՄ ՀԵԸ Լիբանանի մամլո գրասենյակի պատասխանատու Ահարոն Շխրտմյանը հանդես եկավ «Թավշյա յեղափոխութեան գաղափարախոսութիւնը եւ սփիւռքը» թեմայով:

 «Թավշյա հեղափոխության անդրադարձը միջազգային մամուլում և նրա քաղաքական նշանակությունը» թեմայով ելույթ ունեցավ «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը (Իրան):

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը ներկայացրեց Թավշյա հեղափոխության» հրապարակայնացման և հանրայնացման գործիքների և տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները:

Առաջին թեմատիկ նիստը «Թավշյա հեղաղոխության անդրադարձը սփյուռքի քաղաքական և հասարակական կյանքում» թեմայով ելույթով եզրափակեց «Հայաստան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դավիթ Այվազյանը (Հունաստան):

Երկրորդ նիստի թեման էր «Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծումը և հայ լրագրությունը»: Նիստը վարեցին «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճյանը (Արգենտինա), Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը ներկայացրեց զեկուցում «Առաջին հանրապետության տարեկիցը. անցյալի, ներկայի և ապագայի լրատվամիջոց. Արմենպրես 100» թեմայով:

 «Հայ գրական մամուլը` արիւնաբար մայր երակը Հայոց պետականութեան կերտման, ամրապնդման հոլովոյթին մէջ» թեմայով ելույթ ունեցավ «Ծաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Դունայանը (Լիբանան):

«Ազատ Օր» օրաթերթի թղթակից Հովսեփ Բարազյանը (Հունաստան) ելույթ ունեցավ «Հայոց պետականութիւնը եւ հայ լրագրութիւնը»:

Երրորդ՝  «Հայ լրագրությունը խորհրդային միության տարիներին» թեմայով նիստը վարեցին «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը, Ասկերանի շրջանային «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը:

Ելույթ ունեցան «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ)՝  «Սփյուռքի հայ լրագրությունը խորհրդահայ 71 տարիներին», «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը (ԱՄՆ)՝ «Խորհրդահայ մամուլի ազդեցությունը սփյուռքահայի ինքնության կերտման վրա», «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը (Ռուսաստան)՝ «Մամուլ և պետականություն. պատմություն, օրինաչափություններ, միտումներ» թեմաներով:

Համաժողովի առաջին օրվա վերջին՝ չորրորդ «Հայաստանի Հանրապետության անկախությունը և հայ լրագրությունը» թեմատիկ նիստը վարեցին ՀԲԸՄ ՀԵԸ Լիբանանի մամլո գրասենյակի պատասխանատու Ահարոն Շխրտմյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

«Լրագրութիւնը առինքնող եւ վտանգաւոր ասպարէզ» թեմայով ելույթ ունեցավ «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան):

«ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի Ռուսաստանում և Աբխազիայում ներկայացուցչության ղեկավար Սաիդա Օհանյանը (Ռուսաստան) ելույթ ունեցավ «Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նոր օրը» թեմայով:

Տեղի ունեցավ  քննարկում Սփյուռքի հայ մամուլի արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Համաժողովի առաջին օրը եզրափակվեց Սփյուռքի և Արցախի լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների այցելությամբ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակ:

Scroll Up