Նոր Զելանդիայի հայ համայնքի ղեկավարն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայկական համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանին:

Նախարարը կարևորեց համագործակցությունը Սփյուռքի բոլոր մեծ ու փոքր համայնքների հետ: «Մեզ համար փոքր համայնքներ չկան, կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, ներկայությունը: Սփյուռքի նախարարությունը բոլորինն է: Հանձին ձեզ տեսնում ենք գործընկերոջ, չենք պատկերացնում մեր աշխատանքն առանց ձեզ», – հավելեց նախարարը:

Նոր Զելանդիայի հայ համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը շնորհակալություն հանդիպման համար, ներկայացրեց համայնքի խնդիրները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա նշեց, որ թեև Նոր Զելանդիայի հայ համայնքը փոքր է, ընդամենը 100 ընտանիք, բայց կազմակերպված են, նախաձեռնող: Անցյալ տարի բացվել է դպրոց, մտահոգ են ինքնության, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանման հարցերով, ուրախ կլինեն ավելի սերտացնել կապը Սփյուռքի նախարարության հետ:

Scroll Up