111-ամյա ամերիկահայից կենդանության ապացույց են պահանջել

Սան Ֆրանցիսկոյի 111- ամյա բնակչուհի Լյուսի Միրիջանյանը պետք է ապացուցի, որ դեռ ողջ է՝ գրում է   The Chronicle- ը։

Նոյեմբերին դաշնային կենսաթոշակներով զբաղվող կառավարական գործակալությունը Միրիջանյանին մահացած է համարել, քանի որ վերջինս գործակալությանը չի վերադարձրել լրացված ձեւաթուղթը, որտեղ պետք է նշվեր, որ ինքը դեռ ողջ է։

Այժմ 111- ամյա կինը զրկված է ոչ միայն կենսաթոշակից, այլեւ բժշկական ապահովագրությունից։ Նա նշում է, որ ձեւաթուղթն ինքը չի էլ ստացել, որպեսզի լրացներ։ «Վստահ լինել, որ դու կենդանի ես՝ մի բան է։ Իմկ ԱՄՆ կառավարությանը ապացուցել դա, երբ նա դրա հետ համաձայն չէ, արդեն մեկ այլ բան»,- armradio.am-ի փոխանցմամբ, լրագրողին ասել են Միրիջանյանի դուստրը՝ Սոնին եւ փեսան՝ Ջեկ Քուջակյանը։

Միրիջանյանի կենսաթոշակը վերջապես վերականգնվել է դեմոկրատական կուսակցության Սան Մաթեոյի գրասենյակի աշխատակցի եւ տեղացի կոնգրեսականի օգնությունից հետո։

Scroll Up