Նոր հրատարակություն Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Հայոց պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով լույս է ընծայել պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Մելիքյանի «Ս. Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը» գիրքը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հեղինակը հանրության ուշադրությունը հրավիրում է պատմական այդ բախտորոշ փուլում՝ 1917 թ. Սուրբ Էջմիածնի եկեղեցական համագումարի դերակատարության լասուբանման վրա: Առանձնահատուկ կերպով ներկայացվում է 1917 թ. ամռանը Ս. Էջմիածնում հրավիրված և իր բնույթով բացառիկ ու եզակի եկեղեցական համագումարը, այնտեղ բարձրացված արդիական հիմնահարցերը, ինչպես նաև արևմտահայության և Եկեղեցու համար կենսական նշանակություն ունեցող ներքին բարեփոխումների հիմնախնդիրները:

Աշխատությունը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Scroll Up