Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսություն Անթիլիասում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 27-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսություն:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, ձեռնարկը կսկսվի ժամը 09:30-ին՝ Սուրբ և անմահ պատարագի մատուցմամբ,  որի պատարագիչն է լինելու գերաշնորհ Տեր Եփրեմ արքեպիսկոպոս Թաբակյանը, 10:30-ին կհնչի Վեհափառ Հայրապետի պատգամը, 11:00-ին տեղի կունենա Հանրապետական մաղթանք և դրոշակի օրհնություն,  11:45-ին կկայանա ծաղկեպսակների զետեղում Անկախության հուշակոթողի առջև, 12:00-ին Մայրավանքի շրջափակում կկատարվի Սկաուտական տողանցք: Երեկոն 19:30-ին կեզրափակի Դպրեվանքի Արմաշ երգչախումբը:

Scroll Up