«Թանգարանների գիշեր» միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 116 թանագարաններ

Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերը արդեն 15-րդ անգամ և 6-րդ անգամ Արցախում կնշվի մայիսի 19-ին: Միջոցառումն անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, այս տարի միջոցաառմանը միացել են Հայաստանի և Արցախի 116 թանագարաններ:

2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Առաջին հանրապետության 100-ամյակին:

​Միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի և Արցախի 116 թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: Մայիսի 19-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև 01:00-ն:

Scroll Up