ՀՄԸՄ-ի բասկետբոլի տղամարդկանց թիմը դարձել է Լիբանանի չեմպիոն

ՀՄԸՄ-ի բասկետբոլի տղամարդկանց թիմը մայիսի 15-ին 74-59 հաշվով հաղթելով «Ռիադի Բեյրութ» թիմին՝ դարձել է Լիբանանի չեմպիոն:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթին, հայտնում է, որ այս տարեշրջանում ՀՄԸՄ-ն կարողացավ տիրանալ Լիբանանի բասկետբոլի չեմպիոնի տիտղոսին ու գավաթին:

Խաղի ավարտին Լիբանանի բասկետբոլի նախագահ Պիեռ Քախիան մեդալներ է հանձնել ՀՄԸՄ-ի մարզիկներին, իսկ չեմպիոնական գավաթը՝ թիմի ավագ Սևակ Քեթենջյանին:

Չեմպիոնության համար մղվող խաղին ներկա էին Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Թերզյանը և Լիբանանի բասկետբոլի նախկին նախագահ Ուալիդ Նասսարը:

Խաղի ավարտից հետո ՀՄԸՄ-ի հազարավոր երկրպագուներ հավաքվել են Բուրջ Համուդի «Արին» կենտրոնի դիմաց, որտեղ տեղի է ունեցել ժողավրդային տոնախմբություն և հրավառություն:

Scroll Up