ԱՄՆ Փասադենա քաղաքի «Վաչե և Թամար Մանուկյան» վարժարանի աշակերտները տոնեցին Համբարձումը

Մայիսի 10-ին ԱՄՆ «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ վարժարանի 10-րդ և 9-րդ դասարաններում տոնակատարություն էր. աշակերտները երգով և վիճակով նշեցին Համբարձման տոնը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են վարժարանից, նրանք թե´տարեգրքերում տպագրված վիճակներ են արտասանել, թե´ նոր և ինքնաբուխ վիճակներ գրել իրենց դասընկերների համար: Վարժարանի աշակերտները նաև ուս-ուսի «Անուշ» օպերայից երգեր են երգել և վայելել այս հատուկ օրը:

Միջոցառման ավարտին դասարանի ուսուցիչ Նորայր Տատուրյանը խոսել է Համբարձման տոնի և ավանդությունների մասին՝ աշակերտներին փոխանցելով անհրաժեշտ գիտելիքներ:

Scroll Up