Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն անցկացրեց աշխատանքային խորհրդկացություն

Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախարարությունում անցկացրեց իր առաջին աշխատանքային խորհրդկացությունը: Նորանշանակ նախարարը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության իր տեսլականը, պատկերացումներն ու նախարարի պաշտոնում առաջին քայլերը:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին վարչությունների գործառույթները, կատարած աշխատանքը, ընթացիկ և ապագա միջոցառումների ժամանակացույցը:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ երիտասարդական եռանդը, նոր ու համարձակ գաղափարները և մոտեցումները կհամադրվեն առկա փորձի հետ, և կառույցը կշարունակի նոր թափով աշխատել:

Scroll Up