«Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետեանի նկատմամբ». բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի ԱԳ նախարարին

Արտաքին Գործերի Նախարար
Պրն. Դիդիե Ռեյնդերսին

Հարգելի պարոն Նախարար՝

Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի (Բելգիական հասարակական կազմակերպության) նախագահ Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի հանրապետության՝ Ինտերպոլին ներկայացրած ձերբակալման միջազգային արտոնագրի վրա։ Նման արտոնագիրը անընդունելի է և ունի չարաշահող բնույթ։  Ձերբակալման միջազգային արտոնագրի հիմքում ընկած է Գասպար Կարապետեանի Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության տարածք պարբերաբար այցելելը։

ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը Բրյւոսելում գործոզ հասարակական կազմակերպություն է, որը քաղաքացիական ակտիվիզմի ճանապարհով փորձում է հանրության իրազեկությունը բարձրացնել Լեռնայի Ղարաբաղի վերաբերյալ և աշխատանք է տանում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարտադրված աշխարհաքաղաքական մեկուսացման վերացման ուղղությամբ։ Պարոն Կարապետեանի մշտական այցելությունները պայմանավորված են վերընշված նպատակների իրականացմամբ։

Պարոն Նախարար՝
Ինչպես ձեզ հայտնի է, միջազգային իրավունքում գոյություն չունի և ոչ մի նորմ, որն արգելում է Բելգիայի կամ Եվրոպական որևէ այլ երկրի քաղաքացուն այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նման այցելությունները խիստ կարևոր են հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչը խնդրի հանգուցալուծման միակ ընդունելլի տարբերակն է։

Ցավում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են սպառնալիքներ՝  փորձելով քրեականացնել Լեռնային Ղարաբաղ այցելությունները և ստեղծելով անցանկալի անձանց սև ցուցակներ։ Մենք համոզված ենք, որ Ինտերպոլին ներկայացված ձերբակալման միջազգային արտոնագիրը պրն. Կարապետյանի դեմ ունի բացահայտ զրպարտող բնույթ և որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք։ Սա ցավալի փաստ է և հակասում է մեր արժեքներին։

Պարոն Նախարար՝
Ադրբեջանը մի երկիր է, որի հետ Բելգիան ունի դիվանագիտական հարաբերություններ։ Լինելով  Բելգիայի Արտաքին Գործերի նախարար՝ դուք աշխատում եք նաև Ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ։ Այս առումով մենք կարևոր ենք համարում ձեզ տեղյակ պահել վերը նշվածի մասին, որպեսզի հետագայում դուք կարողանաք համապասխան ձևով գործել։

Ընդունեք, պարոն Նախարար, մեր հարգանքների հավաստիքը,

Դավիդ Կլարենվալ
Ժորժ Դալեման
Էլս Վան Հոֆ

(Թարգմանվել է հայերեն ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից)

Scroll Up