Ընդունելություն Իրաքում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամեակին

Մայիս 5-ին Բաղդադի հայ երկսեռ երիտասարդների միության (ԲՀԵԵՄ)  սրահում Իրաքի հայ տիկնանց մշակութային միությունը (ԻՀՏՄՄ) կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամեակին։

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Իրաքի Հայոց Առաջնորդարանի կայք-էջին, հայտնում է, որ ձեռնարկին ներկա էին Իրաքի Հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, հոգևորական դասը, Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, կենտրոնական վարչության անդամները և հյուրերը։

Տիկնանց միության ատենապետուհի Նուշիկ Մելքոնյանը հանդես եկավ բացման խոսքով, որի ընթացքում շեշտեց հայ կնոջ դերակատարությունը հայրենիքի կերտման գործում։

Ընդունելության ընթացքում հնչեցին բանաստեղծություններ և երգեր:

Scroll Up