Սասունում գտնվող պատմական բերդը դարձել է թմրամոլների ու հարբեցողների հավաքատեղի

Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման նահանգի Քոզլուք շրջանում (Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Հազզո շրջան-tert.am) գտնվող պատմական բերդն անուշադրության է մատնվել տեղի իշխանությունների կողմից։

Ինչպես ահազանգում է ilkha.com կայքը, Հազզոյի պատմական բերդը դարձել է ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ կախվածություն ունեցողների հավաքատեղի, լցվել է աղբակույտերով, իսկ պատկան մարմինները որևէ միջոցներ չեն ձեռնարկում դրա դեմ։

«Ամրոցն այժմ բաց է զբոսաշրջային այցելությունների համար, սակայն երանի եկած չլինեինք։ Բերդի ներսը տեսնել չենք կարող, աղբակույտերի պատճառով անցնել չի լինում, պատմական կառույցի նկատմամբ որևէ խնամք չի իրականացվում, մարդիկ ընտանիքներով գալիս են՝ բերդի ետևում թմրամոլների ու հարբեցողների հանդիպում և դրանից անհանգստանում»,-պատմել է տեղի բնակիչներից մեկը։

Հազզոյի բնակիչներից շատերը նշում են, որ առավել ճիշտ կլիներ բերդը նորոգել ու տարածքը դարձնել զբոսաշրջային կենտրոն։

Scroll Up