«Պետք է հաղթեն զգաստությունը և խոհեմությունը». Խաչիկ Յիլմազյան

Ապրիլի 27-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի Սբ Սահակ-Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Խաչիկ Յիլմազյանին, ով ընտանիքի հետ այս օրերին Հայաստանում է գտնվում:

Խաչիկ Յիլմազյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավելեց. «Շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա Հայաստանում հանդիպել Ձեզ: Շնորհակալ ենք Ձեր աշխատանքի համար: Նախարարության ստեղծումից հետո գիտենք, որ Հայաստանում գործընկեր  ունենք»:

Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ Խաչիկ Յիլմազյանը նշեց. «Վստահում եմ ժողովրդի իմաստությանը, հավատում եմ, որ լավագույն քայլը կանի Հայրենիքի համար: Պետք է հաղթեն զգաստությունը և խոհեմությունը: Սփյուռքն ու Հայաստանը պետք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք»:

Համաձայնելով հյուրի դիտարկումների հետ՝ տիկին Հակոբյանը կարևորեց խաղաղ հանգուցալուծումը և իրավիճակի կայունացումը:

Scroll Up