Թուրքիայում լույս է տեսել գերապայծառ Լևոն Զեքիյանի «Կորուսյալ քաղաքից մինչև հոգևոր հայրենիք. հայոց պատմության ընդհանուր ակնարկի փորձ» գիրքը

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը տպագրել է Թուրքիայի հայ կաթոլիկների պատրիարք և գիտնական` գերապայծառ Լևոն Զեքիյանի «Կորուսյալ քաղաքից մինչև հոգևոր հայրենիք. հայոց պատմության ընդհանուր ակնարկի փորձ» վերնագրով աշխատությունը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի. հայտնում է Կ.Պոլսում հրատարակվող «Ակօս» հայկական շաբաթաթերթը:

Աղբյուրի համաձայն` գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 29-ին, ժամը` 17:30-ին, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն պատկանող սրահում: Շնորհանդեսին ելույթ կունենան դոկտոր Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուն և դոկտոր Մուրադ Ջանքարան: Միջոցառմանը կհնչեն նաև հայկական մեղեդիներ` դուդուկի նվագակցությամբ:

Scroll Up