Ֆրանսահայ աշակերտներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ ՄեսրոպԱրապեան» ամենօրյա վարժարանի սաներն ապրիլի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների և վարժարանի տնօրեն Սիրարփի Կոսոյանի, ուսուցիչներ Սարգիս Լեռյանի, Լորիս Տերտերյանի և Սևան Նազարյանի ուղեկցությամբ  այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

«Հայերն այսօր» տեղեկացմամբ, նրանք ծաղիկներ են խոնարհել և միասնաբար   «Հայր մեր» տերունական աղոթքը հնչեցրել հուշակոթողի կամարների ներքո:

Հավելենք, որ «Սուրբ ՄեսրոպԱրապեան» ամենօրյա վարժարանի սաների այցելությունը Հայաստան կազմակերպվել էր Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում:

 

Scroll Up