Ռաքքայում գտնվել է 4 տարի առաջ անհետ կորած սիրիահայ զինվորի դին

Սիրիահայ Ժիրայր Կարպիսի Քեչեճյանի մարմինը, ով չորս տարի առաջ անհետ կորել էր, գտնվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան «ՀԱԼԷՊԸ ԵՒ ՄԵՆՔ» խմբի համակարգող, հալեպահայ Ռոբերտ Սուլահյանը: «Ժիրայրն այն 150 սիրիացի զինվորականների շարքին է պատկանում, որոնց անշունչ դիերը գտնվել են Ռաքքայի գյուղերից մեկում գտնվող խմբային գերեզմանում: Աստված հոգին լուսավորի և մխիթարի մեզ»,-նշված է գրառման մեջ:

Scroll Up