Նորա Արիսյանի «Հայոց ցեղասպանությունը 1915 սիրիացի մտավորականների մտքում» գիրքը թարգմանվել է իտալերեն

Վերջերս Իտալիայում լույս է տեսել դոկտոր Նորա Արիսյանի «Հայոց ցեղասպանությունը 1915 սիրիացի մտավորականների մտքում» գրքի իտալերեն տարբերակը, որի նպատակն է իտալական շրջանակներում ներկայացնել սիրիական տեսակետը Հայոց ցեղասպանության առնչությամբ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, թարգմանությունը կատարել է Սալենդո համալսարանի դասախոս և թարգմանիչ Գեղամ Բոլոյանը: Գիրքը հրատարակել է «Radici Future» հրատարակչությունը:

Ապրիլ 20-ին Իտալիայի Կալիարի քաղաքի մշակույթի պալատում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը: Ապրիլյան միջոցառումների շրջանակներում նախատեսված են գրքի շնորհանդեսներ կազմակերպել նաև Իտալիայի Լեչե, Բարի, Ֆրանկա Վիլլա Ֆոնտանա, Գալատինա, Սան Վիտո դիե Նորմանի, Կրոմո քաղաքներում:

«Հայոց ցեղասպանությունը 1915 սիրիացի մտավորականների մտքում» գրքին անդրադարձել են իտալական առաջատար թերթերը:

Scroll Up