Forbes-ն անդրադարձել է հայկական կոնյակի պատմությանը

Հայաստանում կոնյակի արտադրությունը, որը դարերի պատմություն ունի, շարունակում է մնալ որպես խոշոր բիզնես:  Երևանում մեկ շնչին բաժին հասնող կոնյակի թորիչներն ավելի շատ են, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում, այդ թվում և ֆրանսիական Կոնյակում: Այս մասին ասվում է Forbes պարբերականում հրապարակված հոդվածում, որը վերնագրված է՝ «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»:

Հոդվածում նշվում է, որ Խորհրդային Միությունում կոնյակի մեկ քառորդն արտադրվում էր Հայաստանում: 1944 թվականի Յալթային կոնֆերանսի ժամանակ Իոսիֆ Ստալինը, Ուինսթոն Չերչիլին և Ֆրանկլին Ռուզվելտինհրամցնում է «Դվին» անունը կրող հայկական կոնյակ, որն արտադրել էր Երևանի կոնյակի գործարանը: Համաձայն լեգենդի՝ Չերչիլն այնքան էր հավանել հայկական կոնյակը, որ նա համաձայնության է գալիս Ստալինի հետ իրեն այդ կոնյակի պարբերաբար մատակարարման հարցի շուրջ:

«Ներկայում երկիրն արտադրում է շուրջ 20 մլն լիտր կոնյակ՝ մոտավորապես 5.7 մլն գալլոն, որի 90 տոկոսն արտահանվում է: Հայկական կոնյակի արտադրությունն ունի մի քանի հետաքրքիր հատկանիշներ: Նախ, այդ արտադրության մեջ օգտագործվում են խաղողի միայն տեղական սորտեր: Հայաստանում հաշվվում է խաղողի ավելի քան 200 տեղական սորտ, որոնց մեծ մասը շատ հին են: Օրենքով սահմանված են խաղողի այն տեսակները, որոնք կարող են օգտագործվել կոնյակի արտադրության համար, որոնց շարքում են Ոսկեհատը, Գառան դմակը, Մսխալին», yerkirmedia.am-ի փոխանցմամբ, գրել է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ Արարատյան դաշտում աճող խաղողի լայն տեսականին օգտագործվում է նաև մրգային օղի պատրաստելու համար:

Scroll Up