Կկայանա Հալեպի «Մեսրոպ Մաշտոց» աշակերտական երգչախմբի համերգը

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Բերիո Հայոց թեմի Բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հովանավորությամբ և Բերիո Հայոց թեմի Ազգային վարչության ուսումնական խորհրդի կազմակերպությամբ ապրիլի 15-ին, ժամը՝ 18:00-ին, «Գ. Եսայան» սրահում կկայանա Հալեպի «Մեսրոպ Մաշտոց» աշակերտական երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Սիմոնյան-Տերյան):

Երգչախմբին կնվագակցի դաշնակահար Հովհաննես Օհանյանը:

Scroll Up