Մոմավառություն Բարսելոնայում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին, ժամը՝ 15:30-16:30-ին, Բարսելոնայում, խաչքար-հուշարձանի մոտ (հասցե՝ Avenida de l’Estadi 67, Barcelona) կկայանա մոմավառություն և ծաղիկների զետեղում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների:

Scroll Up