Բակո Սահակյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին՝ նախագծի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են Արցախում կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը՝ այն որակելով պահանջված ու հետաքրքիր:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Scroll Up