Սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների, առաջիկա անելիքների ու միջոցառումների, նախարարության ծրագրերին և միջոցառումներին մասնակցության հայտերի վերաբերյալ:

Նախարարը կարևորեց Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100 և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակներին նվիրված տոնակատարությունների անցկացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայ համայնքներում, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Սփյուռք» ամառային դպրոցի, «Արի տուն» ծրագրի, համահայկական երիտասարդական ֆորումի, ճարտարապետների և ճարտարագետների համահայկական համաժողովների նախապատրաստական աշխատանքների ու հայտերի ընդունման գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Scroll Up