Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում` Ֆրանսիայի Լը Ման քաղաքում

Ապրիլի 19-ին Ֆրանսիայի Լը Ման քաղաքի  «ԱրՄեն» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ  Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նախաշեմին Կուլենի Ժիրոնդ այգում  սրբադասված նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն տեղի կունենա, որին ներկա են լինելու  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի հասարակական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է միության նախագահ Յուրի Կուտոյանցը:

Scroll Up